ԱՄՆ պետքարտուղարը հետաձգել է փետրվարի 5-6-ը նախատեսված այցը Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է փետրվարի 5-6-ը նախատեսված այցը Չինաստան՝ չինական օդապարիկի միջադեպից հետո:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Ըստ աղբյուրի ՝ Բլինքենը հետաձգել է Չինաստան նախատեսված դիվանագիտական այցը մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնահատի ԱՄՆ-ի տարածքում հայտնաբերված չինական օդապարիկի միջադեպը։
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ հյուսիսային մասում հետևում են օդապարիկին, որը ենթադրաբար պատկանում է Չինաստանին: Օդապարիկի տեղաշարժին հետևել են նաև Կանադայի իշխանությունները և երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Կանադան միջոցներ է ձեռնարկում իր օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: