Ժողովրդավարական երկրների ցանկում Թուրքիան վատ արդյունք ունի. The Economist
Նշանավոր բրիտանական «The Economist» պարբերականի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրների ցանկում, որում ներառված է 167 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 103-րդ տեղը։ Առաջին տեղում է հայտնվել Նորվեգիան։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել 5 այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են օրինակ՝ տվյալ երկրի ընտրական համակարգը, կառավարական կազմը, քաղաքական մասնակցությունը, ժողովրդավար քաղաքականության մշակույթը, քաղաքացիական ազատությունները և այլն։
Թուրքիայի տեղը ցուցակում պայմանավորված է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարեցտարի մեծացող ավտորիտար ռեժիմով, խոսքի ու մտքի ազատության սահմանափակումներով և այլն։
Թուրքիային հաջորդում են Բենինը, Նիգերիան, Կոտ-դ’Իվուար, Պակիստանը և Մավրիտանիան: