Մեսսին բացահայտել է, թե ով է իր հայտնի լուսանկարի հեղինակը
Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է արվել իր հայտնի լուսանկարը՝ անկողնում Աշխարհի առաջնության գավաթի հետ.
«Մենք Արգենտինա հասանք լուսադեմին, շատ քիչ քնեցինք։ Ժամային գոտիների փոփոխությունից հետո քնել եմ առավելագույնը մեկ-երկու ժամ։ Առավոտյան վեցն էր, և ես արդեն միացրել էի հեռուստացույցը։ Իմ սենյակի դիմաց ապրում էին Ռոդրիգո դե Պոլը և Օտամենդին: Եվ այնտեղից ամեն ինչ կարող ես լսել, այնպես որ նրանք, ամենայն հավանականությամբ, լսել են, որ ես միացրեցի հեռուստացույցը:
Չգիտեմ ինչու, բայց այդ գիշեր Աշխարհի առաջնության գավաթը մնաց ինձ հետ, այն իմ սենյակում էր: Ես գավաթի հետ նստած էի, երբ Ռոդրիգոն ներս մտավ։ Նա նայեց ինձ ու ասաց. «Պառկիր, ես քեզ նկարեմ»։
Նա շատ կարևոր մարդ է մեր թիմի համար՝ թե՛ ֆուտբոլային, թե՛ մարդկային իմաստով։ Որովհետև նա գիտի, թե ինչպես դժվար պահերն ավելի հանգիստ դարձնել։ Նա միշտ չէ, որ այսպիսին է, նա էլ ունի իր խնդիրները, բայց մարդիկ անընդհատ նրան տեսնում են միայն կատակելիս։ Բայց ինչ վերաբերում է աշխատանքին, ապա դե Պոլն առաջինն է, ով տալիս է առավելագույնը և ցանկանում է ավելին ստանալ: Նա շատ կարևոր է թիմի համար»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մեսսիին Ole-ն։