Օզիլը մտադիր է ավարտել կարիերան 34 տարեկանում
«Ռեալի», «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fanatik-ը:
34-ամյա Օզիլը երեկ խաղադաշտ է դուրս եկել «Իսթանբուլ Բաշակշեհիրի» կազմում, սակայն չի կարողացել իրենց լավագույնս դրսևորել և փոխարինվել է ընդմիջմանը: Խաղից հետո ֆուտբոլիստն արժանացել է երկրպագուների քննադատությանը: Աղբյուրի փոխանցմամբ, Օզիլն այսօր առավոտյան չի ներկայացել թիմի մարզմանը՝ նախապես թիմակիցներին ասելով, որ մտադիր է հեռանալ ֆուտբոլից:
Օզիլը 2022 թվականի հուլիսին է համալրել թուրքական թիմի կազմը: