Անթույլատրելի է ՀՀ ու Արցախի անվտանգության դեմ ուղղված քաղաքական արկածախնդրությունը. Զաքարյան
Ո՞վ էր խնդրում ՀՀ իշխանություններին, որ Պրահայում կնքեին մի փաստաթուղթ, որը հետո Ադրբեջանը կօգտագործեր Լաչինի միջանցքը փակելու համար: Այս մասին Արցախի շրջափակման հարցով ԱԺ լսումների ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանը քամահրանքով է վերաբերում միջազգային կառույցների կոչերին, քանի որ ունի հստակյ արգումենտներ, ասում է՝ ինչու եք խառնվում, մենք ՀՀ-ի հետ արդեն խնդիրները լուծել ենք»,- ասաց նա: