Դա շատ արագ և անսպասելի տեղի ունեցավ. Մեսսին՝ Մարտինեսի սեյվի մասին
Արգենինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում կատարած սեյվի մասին.
«Ես շատ ավելի հուզվեցի, երբ տեսա տեսանյութը: Այդ իրավիճակն առաջացավ գրեթե ոչնչից, ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ և անսպասելի: Այնքան արագ, որ ես նույնիսկ չհասցրի մտածել այդ մասին: Արդեն հետո, երբ տեսակրկնությամբ դիտեցի, հասկացա, թե ամեն ինչ իրականում ինչպես էր եղել:
Մարտինեսի դրվագը շատ արագ ստացվեց, խաղադաշտում ես չկարողացա այդ պահը զգալ այնպես, ինչպես պետք էր»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն:
Աղբյուր ArmSport.am