ՔՊ-ն համաձայնե՞լ է կատարվողին, թե մի անձ է տնօրինում երկիրը․ Լարիսա Ալավերդյան
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Արցախի շրջափակման հարցով։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող պատգամավոր Անդրանիկ Թևանյանին:
«Այն, ինչ-որ Դուք ասում եք, ստացվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փոփոխվել է, արդյոք այս դեպքում չպետք է քաղաքական մեծամասնությունը հայտարարություն տարածեր և ասեր դրա մասին»:
«Այս իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքել է ՌԴ միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական հարաբերությունները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, սա նոնսենս է: Արևմուտքի խնդիրը ՀՀ-ում ռուսական գործոնը դուրս բերելն է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: