Մեսսին պատմել է ԱԱ-2022-ի եզրափակչից հետո Մբապեի հետ փոխհարաբերությունների մասին
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ փոխհարաբերությունների մասին ԱԱ-2022-ի եզրափակչից հետո.
«Մբապեի հետ խոսել ենք խաղի, տոների, այն մասին, թե մարդիկ ինչպես էին ապրում Արգենտինայում, երբ ես արձակուրդում էի, և այն մասին, թե մեզ մոտ ինչ տոներ էին: Ոչինչ ավելի: Արդյոք դժվա՞ր է խոսել եզրափակչի մասին նրա հետ, որը պարտվել է: Անգամ չեմ ցանկանում ուշադրությունը դրա վրա հրավիրել, բարձրացնել եզրափակչի թեման:
Ես ինքս ժամանակին եղել եմ հակառակ կողմում, պարտվել եմ եզրափակչում և ոչինչ չէի ցանկանում լսել այդ խաղի մասին: Եվ ոչինչ այն ամենի մասին, ինչը կապված էր աշխարհի առաջնության հետ, ես ևս չէի ցանկանում դա քննարկել: Բայց իրականում ես խնդիրներ չունեմ Կիլիանի հետ, ընդհակառակը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն:
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային:
Աղբյուր ArmSport.am