Էստոնիայում տեղադրել են Զելենսկու ավազե հուշարձանը՝ Ազատության արձանի տեսքով
Էստոնիայում հայտնվել է Վլադիմիր Զելենսկու ավազից պատրաստված հուշարձանը՝ Ազատության արձանի տեսքով, քանդակի ֆոնի վրա լուսանկարը Twitter-ում հրապարակել է բալթյան երկրի վարչապետ Քայա Կալլասը։
Էստոնացիների աջակցությունն Ուկրաինային անսասան է. դրա նշաններն ամենուր են Էստոնիայում: Տիրվայի տեղի բնակիչները ստեղծել են Ուկրաինային նվիրված «Ազատության այգի»՝ նախագահ Զելենսկու ավազե մոնումենտալ քանդակով»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Զելենսկին ներկայացվել է որպես Ազատության արձան: Աջ ձեռքում ջահ չկա, փոխարենը սեղմած բռունցք ունի։ Ուկրաինայի նախագահը ձախ ձեռքում պահում է վահան, որի վրա փորագրված է եռաժանի։
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնն առաջարկել էր Կապիտոլիումի շենքում տեղադրել Զելենսկու կիսանդրին։