Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դուրս կգա եվրոպական միությունից
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դուրս կգա եվրոպական միությունից։ Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչովը։
Շախմատի Ռուսաստանի ֆեդերացիայի անցումը եվրոպական միությունից (ECU) Ասիական շախմատի ֆեդերացիա (ACF) հավանաբար կձևակերպվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ռուսական կողմը վստահ է, որ ռուս շախմատիստները նոր տարածաշրջանում ավելի շատ խաղային պրակտիկա կունենան, իսկ մրցակցության մակարդակն Ասիայում այժմ նույնիսկ ավելի բարձր է, քան Եվրոպայում:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուս մարզիկները չեն կարողանում հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո, որոշ մարզաձևերում ռուս մարզիկներն ընդհանրապես որակազրկված են:
Աղբյուր ArmSport.am