Բենզեման չի սպասի Ռեալի առաջարկին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ինքնուրույն է որոշում՝ երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ,- հայտնում է COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ակումբի առաջարկին սպասելու կարիք չունի։ Այն բանից հետո, երբ Բենզեման 2022 թվականին նվաճեց «Ոսկե գնդակը», նա իրավունք ստացավ ինքնաբերաբար մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, եթե ցանկանար։
35-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Հարձակվողը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2009 թվականից։
2022/2023 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am