Ավստրիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ռուսաստանցի չորս դիվանագետների
Ավստրիան երկրից վտարում է չորս ռուսաստանցի դիվանագետների: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում հրապարակված հայտարարությամբ:
«Ռուսաստանի չորս դիվանագետները պետք է Ավստրիայի Հանրապետության տարածքը լքեն ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թ. փետրվարի 8-ը», - ընդգծել են նախարարությունում։
Մասնավորապես, «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել Ռուսաստանի դեսպանության երկու դիվանագետներ, ովքեր, ըստ հայտարարության, կատարել են «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ»։ Բացի այդ, խոսքը Վիեննայում ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչության ևս երկու անդամների մասին է։