Իններորդ հարկից դուրս էր նետել շանը
Մերձմոսկովյան Պոդոլսկում 47-ամյա տղամարդը, ով վիճաբանել է հարևանի հետ, իններորդ հարկից ցած է նետել նրա շանը, հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը։ Շունը սատկել է: Հարևանների վիճաբանության պատճառը չի նշվում:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները արագորեն բերման են ենթարկել կասկածյալին: Պարզվել է, որ նա նախկինում դատված է եղել: