Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հունվարի 30-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները Զովունի-Քանաքեռավան ճանապարհին ստուգել են 40-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան։
Վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրանյութ կա։ Նա ձերբակալվել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։