Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորարգել փետրվարի 3-ին խորհրդարանն արձակելու և ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Սահմանադրության հիման վրա նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել Է հրամանագիր փետրվարի 3-ին 48-րդ Ժողովրդական ժողովն արձակելու մասին: Պետության ղեկավարը խորհրդարանական ընտրություններ է նշանակել ապրիլի 2-ին», - հայտնել է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը մեկ այլ հրամանագրով փետրվարի 3-ից նշանակել է նոր տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ Բուլղարիայի սոցիալիստները հունվարի 24-ին նախագահ Ռումեն Ռադևին էին վերադարձրել կառավարություն կազմելու մանդատը. երկրում արդեն երրորդ անգամ չէր հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել։ Այս առնչությամբ պետության ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կհայտնի խորհրդարանի արձակման օրը։