Ամենաինտրիգային համարվող Քիմ Քարդաշյանն այս անգամ ներկայացել է թափանցիկ վերնազգեստով
Քիմ Քարդաշյանը, ով մի քանի ամիս առաջ մայրացել է, չի ամաչում հագուստների միջոցով ընդգծել իր մարմնի հատվածները: Վերջերս նա հանդես էր եկել լողազգեստով, իսկ հիմա հանրությանը ներկայացել է թափանցիկ վերնազգեստով: Նա այդպիսի վերնազգեստով ներկայացել է բրիտանացի հայտնի նկարիչ Մարիո Տեստինոյի ցուցահանդեսին:
Բոլորին միանգամից գրավել է նրա թափանցիկ վերնազգեստը: Նշենք, որ նրա 36-ամյա ընտրյալը Քիմին առավել ազդեցիկ է կարծում, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջը' Միշել Օբամային: Քիմ Քարդաշյանը համարվում է ամենաինտրիգային դեմքը, ով հրավերներ է ունենում ամենաազդեցիկ հեռուստահողորդումներից:
Ոչ ոք չի հետևում, թե ինչ է հագնում ԱՄՆ նախագահի կինը' Միշել Օբաման, սակայն գրեթե բոլորը հետևում են, թե ինչ է կրում Քիմ Քարդաշյանը: