Մբապեն կարող է բաց թողնել Բավարիայի դեմ խաղը վնասվածքի պատճառով
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը վնասվածք է ստացել Լիգա 1-ի հերթական տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում (3-1), կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին խաղը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ս տացել և կարող է բաց թողնել գերմանական ակումբի դեմ խաղը:
Հիշեցնենք՝ Մբապեն հանդիպման 20-րդ րոպեին փոխարինվել է: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ուգո Էկիտիկեն: Վնասվածքը ստանալուց 10 րոպե առաջ Մբապեն չի կարողացել իրացնել 11-մետրանոցը:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 6 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում և դարձել է 7 գոլի հեղինակ:
ՊՍԺ-«Բավարիա» խաղը կկայանա փետրվարի 14-ին:
Աղբյուր ArmSport.am