Ըմբիշ Մուսա Եվլոևը մարզական կարիերայի դադար է վերցնում
Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մուսա Եվլոևը մարզական կարիերայի դադար է վերցրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է մարզիկն` ընդգծելով, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո երկար ժամանակ վերականգնվել է վնասվածքներից և այժմ դադարի կարիք ունի: Նա չի մասնակցի նաև Ռուսաստանի առաջնությանը:
Մուսա Եվլոևը 29-ը տարեկան է: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվլոևը մրցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ: