Մբապպեն չիրացրեց 11 մետրանոցը, այնուհետև վնասվածք ստացավ ու փոխարինվեց
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք ստացավ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում։
Նա արդեն 21-րդ րոպեին ստիպված էր լքել խաղադաշտը։ «Մոնպելյեի» երկրպագուները ծափերով ճանապարհել են Ֆրանսիայի հավաքականի առաջատարին։
Նշենք, որ հանդիպման 10-րդ րոպեին Մբապպեն բաց թողեց գոլ խփելու հնարավորությունը՝ վրիպելով 11 մետրանոցից:
Աղբյուր ArmSport.am