Արցախի ԱԳ նախարարը «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակության հետ քննարկել է խնդիրների լուծման հնարավորությունները
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 1-ին ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳ նախարարությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման հնարավորությունները։