ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակցության հարցը
Փետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, միջոցառման մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ։ «Կլինի 4 թեմա՝ Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ԵՄ արձագանքը նախագահ Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին և գլոբալ պարենային անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ Եվրամիության ղեկավարները Ուկրաինային չեն խոստանա համայնքին միանալու արագացված գործընթաց։