Ձանիոլոն հայտարարել է, որ կոնֆլիկտ չունի Ռոմայի ղեկավարության հետ
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ասել է, որ կոնֆլիկտ չունի թիմի ղեկավարության հետ:
«Այս ամբողջ իրավիճակի մասին չափազանց շատ է խոսվում։ Ես պատրաստ եմ օգնել թիմին և տալ առավելագույնը յուրաքանչյուր խաղում»,- Ձանիոլոյի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։
«Ռոմայի» 23-ամյա կիսապաշտպանը, ըստ լուրերի, մտածում էր ակումբին դատի տալու մասին:
Այս մրցաշրջանում Ձանիոլոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Աղբյուր ArmSport.am