Մանչեսթեր Սիթին հետաքրքրված է Արսենալի հարձակվողով
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սակայի ծառայություններով։
21-ամյա Սական «Արսենալի» սան է և լոնդոնյան թիմում է 2008 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում դարձել է ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ :
Սական հրավիրվել է Անգլիայի հավաքական 2022 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ անցկացրել է չորս խաղ։
Աղբյուր ArmSport.am