Ես գիտեմ, որ ակումբն իմ կարիքն ունի. Տիագո Սիլվա
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ 38-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
«Մենք բանակցում ենք նոր պայմանագրի շուրջ, և, հավանաբար, ամեն ինչ տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում: «Չելսիի» նման իմ մտադրությունը միասին մնալն է։ Ես գիտեմ, որ ակումբն իմ կարիքն ունի հենց հիմա: Ես այստեղ եմ օգնելու համար:
Թիմն ունի երիտասարդ խաղացողներ։ Գիտեմ, որ իմ փորձով կկարողանամ օգնել ակումբի վերականգնման այս գործընթացին։ Ես այստեղ եմ սրա համար և պատրաստ եմ դա անել, բայց գիտեմ, որ մեծ պատասխանատվություն ունեմ։ Գիտեմ, որ մեզ շատ աշխատանք է սպասվում»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Աղբյուր ArmSport.am