Թուրքիայում լայնորեն տարածվում է օրվա ծաղրանկարը
Թուրքական ընդդիմադիր կայքերում հրապարակվել է «օրվա ծաղրանկարը»։ Այն վերաբերում է Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ վերջերս կազմակերպված ցույցերի հետևանքներին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից 14 ուսանողի նկատմամբ քրգործ էր հարուցվել և նրանց ընդհանուր 335 տարվա ազատազրկման դատապարելու վճիռ էր կայացվել։ Էրդողանն էլ այդ ցույցի մասնակիցներին անվանել էր «ահաբեկիչներ»։
Ծաղրանկարում պատկերված են Բողազիչի (Բոսֆորի) համալսարանը ներկայացնող երկու ուսանող, որոնք հետևյալ երկխոսության մեջ են։
Մեկն ասում է.
–Ամենալավ համալսարանների ցանկում չկանք։
Մյուսն արձագանքում է.
–Մի հատ էլ ամենալավ բանտերի ցանկում նայիր։