Տղամարդը վախճանված կնոջ հետ մեկ ամիս ապրել է բնակարանում
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 61-ամյա կնոջ և նրա 62-ամյա ամուսնու դիերը, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Nevsky News-ը։
Դիմիտրովա փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսնու և կնոջ դիեր։ Կինը պառկած է եղել բազմոցին, ամուսինը՝ հատակին, կողքին։ Ինչպես պարզել են դատաբժշկական փորձագետները, թոշակառուները մահացել են տարբեր ժամանակներում, կինը մահացել է դեկտեմբերի կեսերին, տղամարդը մահացած կնոջ հետ մեկ ամիս ապրել է բնակարանում։
Ըստ զոհվածների հարազատների՝ թոշակառուներն ապրել են միասին, վարել են հակասոցիալական կենսակերպ, հաճախ չարաշահել են ալկոհոլը։ Զույգի մահվան ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը։