Շակիրան նոր երգ կթողարկի իր նախկին ամուսնու մասին
Շակիրան նոր «վրեժի երգ» կթողարկի իր նախկին ամուսնու մասին, Showbiz.am-ի փոխանցմամբ՝ գրում են լրատվամիջոցները։
Հունվարի սկզբին Շակիրան իր նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեին ուղղված և վիրավորանք պարունակող երգ էր թողարկել (դիս-diss, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «վիրավորել»): Ու թեև «վրեժի երգում» չի նշվում ֆուտբոլիստի անունը, համացանցի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց Պիկեի մասին է. «Դու Ferrari-ն փոխեցիր Twingo-ի հետ: Դու Rolex-ը փոխեցիր Casio-ի հետ»:
«53» երգը շատ արագ հայտնի դարձավ։ Մի քանի օրում երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքեց ավելի քան 100 միլիոն դիտում։
Եվ, ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, աստղը որոշել է նոր դիս թողարկել նախկին ամուսնու մասին և դրա համար հատուկ ամսաթիվ է ընտրել։ Ըստ լուրերի՝ թողարկումը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ այն օրը, երբ Շակիրան և Ժերար Պիկեն նշում են իրենց ծննդյան օրը:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ աստղերը բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Ըստ տարածված լուրերի՝ բաժանման նախաձեռնողը երգչուհին է։ Շակիրան լքել է ֆուտբոլիստին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։
Այժմ Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Վերջերս նա առաջին անգամ լուսանկար հրապարակեց աղջկա հետ։