Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չԷ:
Arrived in Kyiv.
— A. Van der Bellen (@vanderbellen) February 1, 2023
After almost one year of war, #Ukraine is not forgotten. Together with President @ZelenskyyUa and the brave people of Ukraine – we stand for European values. (vdb) pic.twitter.com/80InsNdQYd
Նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին», - գրել է Ավստրիայի նախագահը լուսանկարներին կից գրառման մեջ: Այնուհետև Ալեքսանդր վան դեր Բելենը լուսանկար է հրապարակել Բուչայից՝ գրելով, որ սգում է սարսափելի պատերազմում կործանված յուրաքանչյուր կյանքի համար: Հունվարի 31-ին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում 79-ամյա վան դեր Բելենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գաղութային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», և որ արևմտյան երկրները «պարտավոր են օգնել» Կիևին։
Here in #Bucha, I mourn for every single life destroyed by this terrible war of aggression.
— A. Van der Bellen (@vanderbellen) February 1, 2023
These crimes against humanity, against everything we stand for, must not be forgotten and must not go unpunished. (vdb) pic.twitter.com/UdRBhZ59Bd
Նրա հայտարարությունը մեջբերել Է ավստրիական ORF հեռուստաալիքը: Վիեննայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին արձագանքել է «գաղութային պատերազմի» մասին Ավստրիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ նման հայտարարությունն «է՛լ ավելի է ընդլայնում Ուկրաինայի վերջին տասնամյակի իրադարձությունների շուրջ արևմտյան առասպելաբանության սահմանները»։ Լյուբինսկին հավելել է, որ այսպիսով առկա Է «հասկացությունների և պատճառահետևանքային կապերի արմատական փոխարինման հերթական փաստ»։