Անյա Թեյլոր-Ջոյը հերքել է «Թագուհու քայլ»-ի 2-րդ սեզոնի մասին լուրերը
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը կապ է հաստատել Instagram-ի երկրպագուների հետ այն բանից հետո, երբ սոցցանցի իր էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Թագուհու քայլը» («The Queen’s Gambit») մինի սերիալը կարող է երկրորդ սեզոն ունենալ։
«Twitter-ի իմ էջը կոտրել են: Ներողություն եմ խնդրում անհարմարության համար, դա ես չէի», – իր անձնական բլոգում գրել է դերասանուհին:
Showbiz.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Անյա Թեյլոր-Ջոյի թվիթերյան էջում գրառում էր հայտնվել, որում նշվում էր, որ «Թագուհու քայլը» կարող է ունենալ երկրորդ եթերաշրջան: Որոշ ժամանակ անց գրառումը ջնջվել է։
7 դրվագից բաղկացած մինի սերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։ Այն պատմում է շախմատային հանճար Բեթ Հարմոնի մասին, որը ցանկանում է հայտնի դառնալ, բայց ունի հուզական խնդիրներ և թմրանյութերից կախվածություն: