Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, 15 մարդ վիրավորվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու հրազենի ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: