Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ)
Ինդոնեզիայում բնակվող բնական բոդիբիլդինգի աշխարհի եռակի չեմպիոն Էիդ Ռայը բացատրել է, թե ինչպես է աշխատել «աշխարհի ամենագեր տղայի» հետ և օգնել նրան նիհարել 114 կիլոգրամով: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։