Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք զենք կրելու իրավունք կստանան․ նախագիծ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը՝ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու կարգի վերաբերյալ։ Նշենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով այդպիսի անձինք են համարվում հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետի թեկնածուն, ինչպես նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ: Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին է տրամադրվել այդպիսի կարգավիճակ։
Ըստ ոստիկանության ներկայացրած նախագծի, զենքն ու մարտական փամփուշտները պաշտոնյային տրամադրվելու են պաշտոնավարման ընթացքի համար՝ ինքնապաշտպանության նպատակով։ Երբ դադարի պաշտոնավարումը, այդ իրավունքն էլ կդադարի»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։