Իտալիայի գավաթ. Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մաթեո Դարմիանը, որը մրցակցի դարպասը գրավեց 57-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպման:
Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ: