Ford Mustang-ի նոր մոդելի առաջին օրինակն աճուրդում 565 հազար դոլարով է վաճառվել
Ford-ն աճուրդում վաճառել է յոթերորդ սերնդի նոր Mustang-ի առաջին օրինակը, գրում է Motor-ը։
Այս գնումը գնորդին արժեցել է 565 000 դոլար, ընդ որում ամբողջ գումարը ուղղվել է բարեգործությանը:
Մեքենան դեռ չի կառուցվել։ Գնորդը կարող է ընտրել գույնը, փոխանցման տուփը եւ առկա տարբերակներից որեւէ մեկը, ներառյալ, օրինակ, Performance փաթեթը՝ Recaro նստարաններով եւ ակտիվ արտանետման համակարգով:
Նոր Mustang-ի հզորությունը 493 ձիաուժ է։ Կայանային արգելակն այժմ էլեկտրամեխանիկական է, թեեւ ավանդական լծակով: Նոր մոդելը հագեցած է վեց վարորդական պրոֆիլներով՝ Normal, Sport, Slippery, Drag, Track եւ կարգավորվող Custom: