«Ժողովուրդ». ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ ՔՊ-ականները համաձայնության չեն եկել. ինչ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները:
Տեղեկացանք, որ իշխող խմբակցությունն էլ թեեւ հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես անդրադարձ է եղել ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում