«Իրավունք». Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են
«Իրավունք» թերթը գրում է. «ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո տարբեր զորամասերի մի շարք սպաներ կամովին դիմում են ներկայացրել` ծառայության պայմանագրերը վաղաժամ դադարեցնելու համար:
Ըստ նույն աղբյուրների` ՊՆ-ում բավականին խուճապային տրամադրություններ են` հաշվի առնելով, որ չկան փոխարինող համապատասխան կադրեր: Ուստի փորձում են «լեզու գտնել» վերոնշյալ սպաների հետ: Թե ինչ հանգուցալուծում կգտնի վերը նշված իրավիճակը, դժվարանում են ասել անգամ ՊՆ բարձրաստիճան «հնաբնակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում