ՊՍԺ-ն ու Ինտերը չեն կարողանում համաձայնության գալ
ՊՍԺ-ն չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» հետ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի պայմանների շուրջ։ Մեծ է հավանականությունը, որ սլովակը կմնա միլանյան ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փարիզցիները բարձրացրել են իրենց նախնական առաջարկը, բայց դեռ պատրաստ չեն վճարել «Ինտերի» պահանջած 20 մլն եվրոն: Միլանյան ակումբը չի պատրաստվում զիջումների գնալ.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շկրինյարն արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Այդ դեպքում նա ամռանը փարիզյան ակումբ կմեկնի անվճար տրանսֆերով։
Ընթացիկ մրցաշրջանում Շկրինյարը «ներաձուրիի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում:
Աղբյուր ArmSport.am