Մարիա Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել ձիասպորտի ռուսաստանյան մրցաշարում
Հայազգի Մարիա Ալեքսանյանը համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ձիասպորտի մրցաշարում 15-ամյա Մարիա Ալեքսանյանը գրավել է երկրորդ տեղը` դառնալով արծաթե մեդալակիր: Նա հաղթահարել է 100 սմ արգելքը:
Մրցաշարին մասնակցում էր 20 մարզիկ տարբեր երկրներից: