Չարլզ III-ը ցանկանում է հաշտվել Հարրիի և Մեգանի հետ, սակայն թագավորական ընտանիքի անդամներից մեկը դեմ է
Թագավորական ընտանիքի և Հարրիի միջև ընդհարումները շարունակվում են։ Ինչպես և սպասվում էր, արքայազնի սկանդալային հուշերի հրապարակումը վերջնականապես փչացրել է հարազատների հետ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Չարլզ III-ը կցանկանար, որ Սասեքսի դուքսերը ներկա գտնվեին իր թագադրմանը: Բայց կա մեկ «բայց»։
Showbiz.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, արքայազն Ուիլյամը կտրականապես դեմ է դրան։ Նրա կարծիքով՝ եղբայրը կօգտվի պահից և «ինչ-որ բան կանի, որը կստվերի այդ կարևոր իրադարձությունը»։ Սակայն Չարլզ III-ը կարծում է, որ զույգի բացակայությունը շատ ավելի մեծ ուշադրություն կգրավի։ Այսպիսով, նա խնդրել է Քենթերբերիի արքեպիսկոպոսին միջնորդ հանդիսանալ եղբայրների միջև, որպեսզի Հարրին կարողանա գալ Մեգանի հետ:
Նշենք, որ գրքում Սասեքսի դուքսը պատմել է իր կյանքի ինտիմ մանրամասների, ապօրինի նյութերի հոբբիների, արքայազն Ուիլյամի հետ վեճերի և զինվորական ծառայության մասին։ Բայց սա դեռ ամենը չէ: Դուքսն անդրադարձել է նաև եղբոր կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ ունեցած կոնֆլիկտին։