Ալաշկերտը նորեկ ունի
Վահե Գևորգյանի գլխավորած Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին:
Երևանյան թիմում հանդես կգա խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը: 27-ամյա ֆուտբոլիստը մինչև այս հանդես է եկել «Գորիցայում», Սլովենիայի «Ռուդարում» և «Ռադոմլյեում», Կարագանդայի «Շախտյորում», Շոտլանդիայի «Սենթ Միրենում», Տիրասպոլի «Շերիֆում», հունական «Լարիսայում»:
Մուժեկի նախորդ ակումբը ղազախական «Կիզիլ Ժարն» է, որտեղ նա խաղացել է 2022 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր:
Խորվաթ ֆուտբոլիստը 2019 թվականին «Շերիֆի» կազմում դարձել էր Մոլդովայի չեմպիոն:
Մուժեկը մեկ հանդիպման է մասնակցել Խորվաթիայի երիտասարդական հավաքականի կազմում: