Շակիրան արձագանքել է Ժերար Պիկեի նոր ընկերուհու հետ լուսանկարին
Անցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Եթե հավատանք ասեկոսեներին, երգչուհին դարձել է բաժանման նախաձեռնողը։ Ըստ ինսայդերների՝ աստղը հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Սակայն մարզիկը շատ արագ վերականգնվել է բաժանումից և իրեն նոր սիրելի գտել։ Այժմ նա հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Իսկ վերջերս Ջերարն առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր նոր ընկերուհու հետ։
Showbiz.am-ի փոխանցմամբ՝ երկրպագուները գուշակում էին, թե ինչպես Շակիրան կարձագանքի այս արարքին: Նա կարծես այլևս չի ցանկանում կռվել նախկինի հետ: Օրերս աստղը գրառում է կատարել, որում ակնարկել էր, որ նա իրեն այլևս չի հետաքրքրում։ «Կանայք այլևս չեն լացում, կանայք մերենգա են պարում»,- գրել է երգչուհին Ինստագրամ սոցցանցում։
Նշենք, որ Շակիրան և Ժերար Պիկեն սկսել են հանդիպել 2010 թվականին, սակայն նրանք հաստատել են իրենց սիրավեպը միայն մեկ տարի անց: Աստղերն ունեն որդիներ՝ Սաշան և Միլանը։