Ադրբեջանի ՆԳՆ-ն իրանական «լրտեսական ցանց» է բացահայտել․ 7 ձերբակալված կա
Ադրբեջանի ՆԳՆ-ն 7 մարդու Է ձերբակալել Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում ադրբեջանական APA-ն։
Տեղեկության համաձայն՝ հատուկ գործողություն է իրականացվել այդ թվում ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությունում և Interaz հեռուստաալիքում։
Նշվում է, որ նշված լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։
Պաշտոնապես տեղեկությունը դեռ չի մեկնաբանվել։