Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Հակոբկոխյանի բողոքի ակցիան՝ ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է իրականացրել, գրում է «Sputnik Արմենիան»:
«Որ ինձ հարգեին, կթողնեին, որ իմ տղեն Հայաստանի առաջնության մասնակցեր: Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2–րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ, սենց թշնամություն կատարեն»,- ասել է նա։
Որոշ ժամանակ անց նա ծափահարությունների ներքո իջել է ռինգից:
Նշենք, որ հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:
Այսօր կայանալու տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք հանդես կգան 54 կգ, 67 կգ, 71 կգ և 80կգ քաշային կարգերը:
Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին: