Անասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն Փաշինյանին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ես անասնաբույժ եմ, օգնության կարիք լինի, խնդրեմ»,-ահա այսպիսի արտահայտություն արեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Եռաբլուրում՝ դիմելով լրագրողներին, ով մինչ այժմ իր աջակցությունն ու օգնություն է հայտնում, ինչպես ինքն է ասում, լրագրողների նախկին «կոլեգյալ» (նկատի ունի կոլեգա) Նիկոլ Փաշինյանին՝ այսպես կոչված, իշխանամետ արտախորհրդարանական ուժերի ձեւաչափում:
Այսքանից հետո՝ անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» հավանաբար չկարդացած Տիգրան Արզաքանցյանին կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ իր հետ նստող ու ելնող արտախորհրդարանական ուժերի ղեկավարները թերեւս պետք է որոշակի ճշտումներ անեն, թե՝ որպես անասնաբույժ, գալիս է իրենց հետ հանդիպումների, որ ինչ անի: Եվ, ի վերջո, ո՞ւմ է էշի տեղ դրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: