Կցանկանայի, որ Մարադոնան տեսներ այս ամենը․ Մեսսին՝ ԱԱ 2022-ի մասին
Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչի մասին.
«Երբ մենք դարձանք աշխարհի չեմպիոն, ես հանդիպման տեսանությունն եմ դիտել, բայց բուն եզրափակիչը՝ խաղի 90 րոպեն այդպես էլ չեմ նայել։
Ես կցանկանայի, որ Մարադոնան, եթե ոչ ինձ հանձներ գավաթը, ապա գոնե տեսներ այս ամենը։ Հավատում եմ, որ երկնքից նա, ինչպես նաև ինձ սիրող շատ մարդիկ, ուժ տվեցին ինձ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Աղբյուր ArmSport.am