Նույնիսկ, երբ ընտանիքով վերադարձանք Փարիզ, կարոտում էինք Կատարում անցկացրած օրերը․ Մեսսի
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են իր որդիներին անհանգստացրել ազգային հավաքականի ելույթները Քաթարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։
«Անհավանական ամիս էր ինձ և իմ ընտանիքի համար: Որդիս՝ Տիագոն, շատ հուզված էր։ Տեսնել, թե ինչ է նա ուրախանում, անհանգստանում, հուզվում․․․ Բայց Նիդերլանդների հետ խաղից հետո նա լաց էր լինում: Մատեոն նույնպես անհանգիստ էր, երբ պարտվեցինք Սաուդյան Արաբիային։
Չիրոն շատ բան չի հասկանում, բայց մյուս երկու որդիներս իսկական երկրպագուների նման էին։ Նույնիսկ, երբ ընտանիքով վերադարձանք Փարիզ, կարոտում էինք Կատարում անցկացրած օրերը։ Մենք այնտեղ հիանալի ժամանակ անցկացրինք»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Աղբյուր ArmSport.am