Պավարը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացին կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Կատալոնական ակումբը հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով։
Լրագրող Տոնի Խուանմարտին հավելում է, որ այս պահին կողմերի միջև պայմանավորվածություն չկա, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել կատալոնացիների հետ և հայտնել, որ Պավարը ուրախ կլինի միանալ թիմին։
Այս մրցաշրջանում Պավարը Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am