Գատուզոն լքեց Վալենսիայի գլխավոր մարզչի պաշտոնը․ պաշտոնական
Ջենարո Գատուզոն լքել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մասնագետի հրաժարականի մասին որոշումը կայացվել է ղեկավարության հետ երկարատև զրույցից հետո, որի ընթացքում 45-ամյա մարզիչը պնդել է, որ թիմի կազմն ուժեղացնելուց անհրաժեշտություն կա։
Իտալացու գլխավորությամբ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը 18 խաղում վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։ Լա Լիգայի վերջին 10 խաղերում թիմը հաղթել է միայն 1, և պարտվել 5 անգամ։
Գատուզոն «Վալենսիան» գլխավորում էր 2022 թվականի հունիսից։
Աղբյուր ArmSport.am