Ռուսաստանում թոշակառուն հերոին է վաճառել կոմունալ ծառայությունների և վարկերի պարտքերը մարելու համար
Նիժնի Տագիլի ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել են 66-ամյա թոշակառուին, որը հերոին է վաճառել կոմունալ ծառայությունների և վարկերի պարտքերը մարելու համար, հաղորդում է Եկատերինբուրգի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Անվտանգության աշխատակիցները կնոջ բնակարանում հայտնաբերել են 20 գրամ թմրանյութ։ Tert.am-ի փոխանցմաբ՝ այս մասին գրում է news.ru-ն:
Գերատեսչությունից հայտնել են, որ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ծառայողները կարողացել են թոշակառուի հետքի վրա դուրս գալ ապօրինի նյութեր օգտագործող 42-ամյա անձի միջոցով:
Իրավապահները տղամարդու անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են հերոին է, որի զանգվածը երկու գրամից ավելի է։
Տղամարդը խոստովանել է, որ Զերնովայա փողոցի բնակարաններից մեկում անձնական օգտագործման համար արգելված նյութ է գնել։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել, ինչի արդյունքում բնակարանի սեփականատերը բերման է ենթարկվել։
Թոշակառուն ոստիկանությունում խոստովանել է, որ որոշել է հանցագործություն կատարել՝ վարկերի և կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքերը փակելու համար։ Կնոջը գրավի դիմաց ազատ են արձակել։