Ե՞րբ է աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր. բողոքի ակցիա Լոս Անջելեսում
Երեկ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը երթով Դաշնային շենքից շարժվեց դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելու Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը:
«Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ:
«Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ մնացած աշխարհը աչք է փակում։ Ե՞րբ է մնացած աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր», - նշում է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը: